🔴 Morning at Kayseri |Մաժաք կամ Կեսարիա



Մաժաք կամ Կեսարիա (թուրք.՝ Kayseri, լատ.՝ Caesarea in Cappadocia, նախկին անվանումը Փոքր Հայքի՝ Մաժաք), քաղաք ժամանակակից Թուրքիայի տարածքում, որը նախկինում պատկանում էր Բյուզանդական կայսրությանը։ Մ.թ. 4-րդ դարի առաջին կեսին, մինչև Պապ թագավորը, այնտեղ էին օծվում և օրհնություն ստանում բոլոր հայոց կաթողիկոսները։

Մովսես Խորենացու վկայությամբ՝ հայոց ավանդական թագավոր Արամը Կապադովկիայում կուսակալ է նշանակել Մշակին։ Վերջինս այստեղ՝ հետագա Կեսարիայի տեղում կառուցել է դաստակերտ, պատել պարիսպներով և այն անվանել իր անունով, որը հետագայում աղավաղվելով դարձել է Մաժաք։ Մ․ թ․ 17 թվականից Կապադովկիան դարձել է Հռոմեական նահանգ, իսկ Մաժաքը՝ ի պատիվ Գայոս Հուլիոս Օկտավիանոս կայսեր, վերանվանվել է Կեսարիա։

Քաղաքը թուրքերենում կոչվում է Կայսերի, որը թուրքերենի հնչյունաբանությանը հարմարեցվաց «Կեսարիա» անվանումն է։
Photographer 📷 CoolBieRe ™

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...