«ՈՐՍԿԱՆ» ՄԱՐՏԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ԹՈՐԳՈՄ ՄՐՐԻԿ
ԹՈՐԳՈՄԻ ՈՐՍԿԱՆ ԽՈՒՄԲԸ


Սասուն մեկնող հաջորդ մարտական խումբը Թորգոմի գլխավորած «Որսկան» անունը կրող մարտախումբն էր: Թեպետ Սասուն ուղևորվող մարտական ուժերը ջախջախվում էին, բախվելով ռուս սահմանապահ զորամասերին, թուրքական կանոնավոր զորքերին ու քրդական հրոսակախմբերին, այնուամենայնիվ ՀՅԴ Արևելյան Բյուրոն և Կարսի (Ջրաբերդ) կենտր. կոմիտեն, առաջնորդվելով Ընդհանուր Ժողովի որոշումներով, կազմավորում են հերթական մարտական խումբը (Որսկան) և, մեծ հավատ ընծայելով Թորգոմի փորձառությանն ու ռազմագիտական կարողությանը, մարտախմբի հրամանատարությունը հայ ազատագրական պայքարի բազմափորձ ու հանրահայտ ռազմիկի՝ Որսորդ Գևորգի զինակցությամբ, վստահում են նրան: Այդ նույն ժամանակահատվածում, երբ «Որսկան» հայդուկային խումբը կազմ ու պատրաստ սպասում էր Երկիր ուղևորվելու հրահանգին, ապստամբությունը Սասունում արդեն տապալվել էր:
Ինչպես նախորդ, Երկաթի ու Վաղարշակի մարտախմբերի, այնպես էլ «Որսկանի» պարագայում ՀՅԴ Ջրաբերդի կենտր. կոմիտեի և մարտախմբերի կազմակեպիչների դիրքորոշումը դարձյալ անբացատրելի է: Որոշվում է անցնել սահմանն ու մեկնել Սասուն: Ուշագրավ է «Որսկան» մարտախմբի կազմը, որում ընդգրկված էին սոցիալական տարբեր շերտերի ներկայացուցիչներ, մտավորականներ՝ ուսանող, բժիշկ, քահանա, հարուստ ընտանիքների զավակներ և այլք: Հայդուկային խմբում ընդգրկված մարտիկների կազմում էր նաև նշանավոր Պադվալի Վաղոն, որն ընտրվում է որպես տասնապետի օգնական: «-Հերիք է, ախպե՛ր, ինչքան ուրիշներին զենք տամ և ուղարկեմ մեռնելու: Հիմի էլ սըրէն (հերթը) ընձի է հասէ»: Մարտախմբի անդամները հունիսի 30-ի երեկոյան հավաքվում են Օլթիի շրջանի գյուղերից մեկում և տեղավորվում նախապես որոշված երեք մարագներում:

Թորգոմի «Մրրիկ» խմբի սահմանանցումը
Սասուն մարտական ուժեր առաքելու որոշումը Հ.Յ.Դաշնակցության կողմից
ընդունվել է դեռևս 1904 թ. հունվար–փետրվար ամիսներին Սոֆիայում կայացած
կուսակցության 3–րդ Ընդհանուր ժողովում։ Համաձայն Ընդհանուր ժողովի որոշման,
Սասունը պետք է դառնար ՀՅԴ գործունեության այն գլխավոր վայրերից մեկը, ուր պետք է
կենտրոնանային կուսակցության հիմնական մարտական ուժերն ու միջոցները։
«Այդ ձեռնարկները պիտի ըլլան յարձակումներ թրքական պահականոցներու և
փոստերու վրայ. աւերում կառավարական հիմնարկութիւններու, սպանութիւն կամ գերում
կառավարական պաշտօնեաներու։ Նայելով ձեռնարկներու բնաւորութեան, Խմբերը կրնան
ըլլալ մեծ կամ շատ փոքր, բայց ցանկալի է որ ամէն մէկ խումբ բաղկացած ըլլայ ոչ աւելի
քան 30 հոգիէ։ Այս վերջին որոշումը Ժողովը կարեւոր համարեց այն տեսակէտով, որ
կարելի կ՝ըլլայ շատ խմբեր կազմակերպել։
Բոլոր այդ ձեռնարկումները պիտի դասաւորուին Սասնոյ կռուին տեւողութեան համեմատ
և տեղի չպիտի ունենան միաժամանակ»։
Ամենուր տիրում էր մարտական մթնոլորտ։ Հենց այդ ժամանակ Թուման
Թումանյանի (Թորգոմ) ձիավոր խումբը Կովկասից անցնում է Խնուս, այնտեղից՝ Մշո դաշտ
և զինվորական հանդիսավորությամբ մտնում է կուռ կազմակերպության մեջ։ Գիշերային
ճամփորդությունը Սասուն ստանում է զորաշարժի բնույթ, երբ գյուղից գյուղ էին անցնում։
Խմբի անվտանգ անցումը նախապատրաստելու և ուղին ճշտելու նպատակով
թուրքական Բասեն է անցնում հայտնի Մենակը, որը «յուր անխոնջ աշխատասիրությամբ
պատրաստում է գիծ, գնում է Սասուն 1903 թվականի սկզբին և վերադառնում Բասեն։
Հեռագրում է Կարս, որ գիծը պատրաստ է և երբ ջրերը իջնեն ու լեռները բացվին
անմիջապես ճամբա հանվին զինատար խմբերը»2 ։
1903 թ. գարնան վերջերին ՀՅԴ Բյուրոյի ՀՅԴ «Ջրաբերդ» կենտրոնական կոմիտեի
որոշմամբ 23 (քսաներեք)3 հեծյալներից բաղկացած «Մրրիկ» մարտական հեծելախումբը
պետք է անցներ սահմանն ու մեկներ Սասուն4
։ 1902 թ. վերջին ՀՅԴ Կարսի Կենտրոնական
կոմիտեի հանձնարարությամբ Բասեն է անցնում Մենակը «պատրաստելու այնտեղից
դէպի Սասուն գիծը»5
: Այս ընթացքում Կարսի մարզում Թորգոմի գլխավորությամբ
կազմավորվում է «Մրրիկ» մարտախումբը, որը 1903 թ. մայիսի 17-ին անցնելով
սահմանը` Բասեն-Գոմաձոր-Յաղան գյուղ-Խոզլու (Խնուս)-Բյուրակն լեռ-Խորոնք գյուղ
(Մշո դաշտում) երթուղով հունիսի 2-ին հասնում է Սասուն6
։ Կարո Սասունու մոտ կարդում
ենք. «Թորգոմի խումբը Դաշտից բարձրանում է Կուրտիկ, իսկ այնտեղից իջնում է Շենիկ
գյուղը, ինչը աներևակայելի խանդավառություն է ստեղծում Սասունում» ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...