Անտիոքոս I Երվանդունու դամբարանի մուտքը (Կոմմագենեի Նեմրութ լեռան սրբավայր)


Անտիոքոս Կոմմագենացու և աստվածների կապը
Նեմրութի սրբավայրի կոթողներից մի քանիսում ներկայացված են Անտիոքոս արքայի և աստվածների ձեռքսեղմումները: Հնագույն ուսմունքների համաձայն, դրանք ոչ միայն խորհրդանշում էին այդ աստվածներից իշխանության ստացումը, այլև նրանց հետ յուրօրինակ դաշինքը: Ի դեպ Անտիոքոս արքան իրեն համարում էր Միհր աստծո երկրային մարմնացումը: Այսինքն՝ երկրի վրա ինքն էր կարգավորում աստվածային օրենքները և հետևում արդարությանը:

Ո՞վ էր Անտիոքոս Կոմմագենացին
Անտիոքոս առաջինի ծննդաբանության մասին մենք տեղեկանում ենք Նեմրութի սրբավայրում նրա թողած արձանագրություններից, նաև կանգնեցրած պատկերաքանդակներից, որտեղ երկու շարքով, ամեն շարքում 15 քարասալով ներկայացված են նրա նախնիները՝ մի կողմը հայրական գծով, մյուս կողմը՝ մայրական: Հայրական գծով նախնիների շարքը Անտիոքոս արքան սկսում է Դարեհ առաջինով, իսկ մայրական կողմը՝ Ալեքսանդր Մակեդոնացիով: Այստեղ հանդիպում ենք մի երևույթի, որը շատ տարածված է եղել նախկինում, դա գահակալների կողմից իրենց համար խիստ պատվաբեր ծագումնաբանության ներկայացուն էր, որը երբեմն չէր համապատասխանում իրականությանը: Նախնիների շարքում հիշատակվում է նաև Սամոս արքան, որը կառուցել է Սամոսատը՝ Կոմմագենենի կենտրոնը, հիշատակվում է նաև Արշամը, որ կառուցեց Ծոփքի կենտրոն Արշամաշատը, նաև Արսամեա անունով երկու քաղաք Կոմմագենեում: Այսինքն՝ այս բոլոր արձանագրություները վկայում են այն մասին, որ Անտիոքոս առաջինը հայկական Երվանդունյաց թագավորության տան ուղիղ ժաջանգորդ է: Նշենք նաև, որ Անտիոքոս արքան կառավարել է մ.թ.ա. 70-38 թթ., ում թագադրել է Տիգրան Մեծը Տիգրանյան թագով: Հենց այդ թագով էլ ներկայացված է Անտիոքոս Կոմմագենացու արձանը Նեմրութ լեռան սրբավայրում:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...