Սերգեյ Եսենին


Հոգնեցի ապրել հայրենի երկրում,
Սիրտս դաշտերի կարոտով է լիք,
Կթողնեմ տունն իմ, կգնամ հեռու,
Կշրջեմ որպես գող ու շրջմոլիկ:

Կգնամ օրվա լույսերով պայծառ
Փնտրելու մի հին, մի աղքատ տնակ,,
Եվ իմ սիրելի ընկերն ինձ համար
Կպահի ճիտքում մի սրած դանակ:

Ու կպարուրվի գարնան արևով
Դաշտերում փռված դեղնավուն ճամփան,
ԵՎ նա, ում անունն եմ պահում սիրով
Ինձ կվռնդի հենց շեմքիցն իր տան:

Ու հետո նորից կդառնամ ես տուն,
Ուրիշի խինդով կմխիթարվեմ,
Լուսամուտիս տակ մի մով իրիկուն
Թևքիս օղակում հոգնած կկախվեմ:

Ուռենիները հին ցանկապատին
Կկախեն իրենց գլուխները լուռ,
Ու գիշերվա մեջ անլվա իմ դին
Շան ոռնոցի տակ կթաղեն տխուր:

Իսկ լուսինը ցուրտ կլողա դանդաղ
Լճերում ցրած շողերն սպիտակ,
ԵՎ Ռուսիան նորից կպարի ուրախ
Ու լաց կլինի ցանկապատի տակ

Թարգմ. Վահագն Դավթյանի

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...