Պատարագ 🙏🏻


Մոնթե (ԱՎՈ)Մելքոնյանի հիշատակին
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԻ անտիպ պոեմից

Ներիր, Հիսուսդ զինյալ, քեզ չտեսա ես կյանքում,
Ես քո լեգենդը տեսա շամանդաղում հրակեզ,
Քո առասպելը տեսա արծիվների ճախրանքում
ԵՎ դագաղում,
Դագաղում,
լոկ դագաղում տեսա քեզ:

Ոչ, մեղանչում եմ քո դեմ, ներիր, ներիր ինձ կրկին,
Լեգենդները աշխարհում չունեն դագաղ ու պատանք,
Առասպելի արծիվներն ապավինում երկնքին
ԵՎ ճախրում են Աստըծո լույսերի մեջ կապուտակ:

Ոչ, դագաղ չէր իմ դիմաց,
ՈՒ մարմին չէր դագաղում,
Շամանդաղը լեգենդի վառվում, տալիս էր ցոլքին,
Աչքերիս դեմ Աստըծո կապուտակ լույսն էր խաղում,
ԵՎ ծփում էր լույսի մեջ լույսի փոխված քո հոգին:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...