ԱՆՏԱՌԻ ԲՈՒԺԱԿԸ
Անտառապահը քայլում էր անտառում: Քայլում էր ու հազիվ զսպում արցունքները: Բազմաթիվ խնդիրներ ուներ, հիվանդություններ ու վշտեր:
Արդեն պատրաստվում էր Աստծուն դիմել ու հարցնել, թե ինչո՞ւ է իր հետ այդպես վարվում, երբ ծառին մի փայտփորիկ տեսավ:
Նստել էր ծառին ու իր սուր կտուցով կտցահարում էր ծառի բունը, այնպես, որ հարվածների ձայնը տարածվում էր ողջ անտառում:
- Լսիր,- աղաչեց ծառը,- ախր ցավում է, բավական է կտցահարես:
- Եթե ես հեռանամ,- առարկեց փայտփորիկը,- ապա այն թրթուրները, որոնց հիմա հանում եմ, քեզ ամբողջովին կծակծկեն ու դու կզոհվես: Այնպես որ դիմացիր, ես քեզ բուժում եմ:
Անտառապահը լսեց սա ու ժպտաց: Այլևս չհարցրեց Աստծուն, թե իր կյանքում ինչո՞ւ այդքան ցավ կա: Ինքն էլ գիտեր, որ մեղքերի պատճառով: Իսկ թե ինչի համար՝ միայն այժմ հասկացավ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Комментарии
Отправить комментарий