«Լռություն»


Լռություն... Գիտեք ինչու՞ չենք կարողանում լսել Աստծուն, որովհետև շատ ենք աղմկում...

Աստված խաղաղ լռության մեջ է բնակվում և լռության մեջ կարող ենք գտնել իմաստություն և ուժ։ Լռենք մի քիչ և Աստված կխոսի, իսկ Աստծո խոսքը ավելի զորավոր է, քան այն ամենն ինչ ուզում ենք լսել կամ ասել։

Աստված պատրաստ է խոսելու ոչ միայն մեր ականջներին, այլև մեր փոխարեն։ Ինչ գեղեցիկ են Աստվածաշնչի տողերը. «Տէ՛րը պիտի պատերազմի ձեր փոխարէն, դուք լո՛ւռ մնացէք»։ (Ելք 14:14)

Հիսուս Քրիստոս լուռ մնաց Պիղատոսի առջև։ Նա բնավ չխոսեց ու չպաշտպանվեց և Նրա լռության մեջ Պիղատոսն ասաց. «Ես որևէ պատճառ չեմ գտնում պատժելու այս արդար մարդուն»։

Այո, լռությունը շատ հաճախ ավելի արդյունավետ է քան բառերը, նվազագույնը այն կարող է պակաս ցավ պատճառել քան խոսելը։

Անշուտ սա ընդհանրացում և անխախտ օրենք չէ։ Կարելի է հետևել քրիստոնյա մտածողներից մեկի շատ օգտակար խորհրդին. «Եթե լուռ ես, ապա թող քո սիրտը խոսի Աստծո հետ և խնդրիր նրան խոսելու քո փոխարեն»։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...