ՄԵԾ ՄՈՒՐԱԴԸ
Նա էր, որ զինված իր ընկերների հետ մտնելով պատրիարքարան զենքը պահեց Կոստանդնուպոլիսի հայոց պատրիարքի վրա և ստիպեց միանալ իրենց ցույցին։
23 տարեկան այդ եռանդուն հայրենապաշտ երիտասարդին արդեն հետապնդում էր ողջ օսմանյան իշխանությունների ոստիկանությունը։
Տակավին երիտասարդ լինելով՝ նա կազմակերպիչներից էր և մասնակիցներից Կոստանդնուպոլիսում տեղի ունեցած հռչակավոր «Գում-Գամփուի» ցույցի։
Այդ երիտասարդը, ում գլխի համար արդեն մեծ գին էր սահմանված, Համբարձում Պոյաճյաններ՝ Մեծ Մուրադը։
Մուրադը ծնվել է Կիլիկիայի Հաճն քաղաքում, սովորել է տեղի վարժարանում, ապա ընդունվում է Կոստանդնուպոլիսի բժշկական ուսումնարանը։
Սակայն տեսնելով թուրք, քուրդ հրոսակների վայրագությունները՝ լծվում է հայ ժողովրդի ազատագրման սուրբ գաղափարին։
Մուրադը չդարձավ հայտնի բժիշկ, քանզի ճակատագիրը նրան ուրիշ ուղով պետք է տաներ։ Նա գնաց անմահության հայրենանվեր նահատակի ճանապարհով։
Կոստանդնուպոլիսի «Գում-Գափուի» ցույցից հետո սուլթանը Մուրադի գլխի համար սահմանեց 2000 ոսկի պարգևատրում, ինչը մեծ գումար էր։ Մուրադը մեկնում է Հունաստան, ապա որոշ ժամանակ անց հասնում Սասուն։
Մուրադը համարվում է Սասունի ինքնապաշտպանության կազմակերպիչներից մեկը։
Նա զենք էր հայթայթում, ժողովրդի մեջ քարոզչական աշխատանքներ տանում։
Երբ արդեն զենք, զինամթերքը հայթայթել էր,
իր փոքրաթիվ զինյալ ջոկատով սկսում են հարձակվել թշնամու վրա և այդպես պաշտպանել հայ ռանչպար գյուղացուն։
Նրա կողքն էին Գևորգ Չաուշը, Անդրանիկը, Հրայրը ։ Հերթական փոքրաթիվ ջոկատով մարտի բռնվելով թուրքական իրենց գերազանցող ուժերի դեմ՝ թուրքերը շրջապատում են հայդուկներին և գերի են վերցնում։ Սակայն այստեղ նորից ընդհատակյա գործել էր հայի տականքը, և այդ պարտադրված մարտը տեղի էր ունեցել հայդուկների տեղը հայտնելու մատնության գործոնի շնորհիվ։
Թուրքերից մեկը, ճանաչելով Մուրադին, բացականչում է. «Մուրա'դ, Մուրա'դ, սա է Մուրադը այս պստիկ մարդը»
Այո', զարմացել էր թուրք ոստիկանը, որ այդ փոքրամարմին մարդն էր այդքան մեծ գործերի հեղինակը։
Դրանից հետո Մուրադին տանում են սուլթանի պալատներից մեկում հարցաքննության, որտեղ գաղտնի վարագույրի ետևում թաքնված է եղել արյունարբու սուլթանը՝ հայտնի Աբդուլ Համիդը։ Այստեղ Մուրադին դատապարտում են 101 տարվա ազատազրկման։
Մուշում անմարդկային տանջանքների են ենթարկվում հայդուկները, հետո նրանց տեղափոխում են Բիթլիս քաղաքի բանտը։
Գևորգը այստեղ կազմակերպում է իր հայտնի լեգենդար փախուստը։
Մուրադը մերժում է Գևորգին և չի փախչում բանտից, քանզի նրա փախուստը կներկեր արյամբ շատ ու շատ հայկական գյուղեր։
Մուրադն էր առաջնային խնդիրը օսմանյան իշխանությունների։
Թուրքերը Գևորգի փախուստից քիչ անց Մուրադին տեղափոխում են Տրիպոլիյի բանտ։
Հետագայում 1904 թվականին Մուրադի քույրը փորձում է ազատել եղբորը, սակայն ապարդյուն։
Բանտում տեղեկանալով հայ ժողովրդի հալածանքների,
այդ օրհասական օրերին կուսակցական գզվռտոցների, Սասունի օրհասական վիճակի մասին՝ Մուրադը վճռում է փախչել բանտից։
1905 թվականին փախչում է Եվրոպա, ապա Եգիպտոս, ԱՄՆ։
Այս տարիներին նա զբաղված է լինում հասարակական լայն գործունեությամբ՝ աշխարհին և հայությանը տեղեկացնելով օսմանյան կառավարության վայրագությունների մասին Սուլաթանի բարձր հովհանավորչությամբ։
Երիտ-թուրքերի հեղափոխությունից հետո
(մի հեղափոխություն, որտեղ իր մեծ ավանդը ուներ հայ ժողովուրդը իր ողջ ներուժով) Մուրադը վերադառնում է Կոստանդնուպոլիս և ընտրվում Ադանայի շրջանից պատգամավոր Թուրքիայի նոր խորհրդարանում։
Մուրադը իր պատգամավոր եղած տարիներին խիստ քննադատության է ենթարկել երիտ-թուրքերի՝ այլ ազգիներին բանակ զորակոչելու պահանջը։ Թուրքին շատ լավ ճանաչած Մուրադը գիտեր՝ դա կարող է կտրել հայ ժողովրդի պայքարի դուրսգալու վերջին հույսը, եթե լինի դրա կարիքը։
1915 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Համբարձում Պոյաճյանը հայ մտավորականների հետ միասին ձերբակալվում է, աքսորվում Կեսարիա։
1915 թվականի հուլիսի 30-ին 55 տարեկան հասակում Կեսարիայի բանտում անմարդակային տանջանքներից հետո թուրք խուժանի ձեռքով հայ ժողովրդի ազատագրական պայքարի հերոսը, հայ ժողովրդին ոգեշնչող քաջը կախաղան է բարձրացվում։
Թե որտեղ են այսօր հանգչում Մեծ քաջի ոսկոռները, ոչ ոք չգիտե։
Այո', նա Մեծ էր, քանի որ մի ողջ ժողովուրդ և նրա թշնամիները նրան կոչում էին Մեծ Մուրադ։
Նա այնքան Մեծ էր, որ 23 տարեկան հասակում մի շռնդալից ապտակ էր հասցրել ողջ օսմանյան իշխանություններին և նրանց սուլթանին։
ԵՒ այդ օրվա «Գում-Գափու» թաղամասի ապտակով էլ սկսվեց հայ ժողովրդի ազատագրական պայքարի ուղին։
Հանգչի'ր խաղաղությամբ հայ ժողովրդի փառավո'ր հերոս, հայ ժողովրդի, փառավո'ր էջ՝ Մեծն Մուրադ...
Մուրադի վերջին օրերին գրված տողերից մի քանի նախադասություն կմեջբերեմ.
«Իմ մասին մի մտածեք սիրտս մաքուր է խիղճս հանգիստ։
Եթե ցավ ունեմ, այն է՝ թե ինչու՞ զենք չվերցրեցինք, ապստամբության չդիմեցինք կռվի դաշտում չընկանք փոխարենը այս ծուղակում հայտնվեցինք...
ինչ որ է, այս սև օրերը պիտի տեսնենք մենք, պատրաստ պիտի լինենք մարտիրոսվելու, որ հայը ապրի...»
ՓԱՌՔ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ...

Комментарии
Отправить комментарий