ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏ


Հայկ Նահապետը (նաև Հայկ, Հայկ դյուցազն) համարվում է հայոց նահապետը, նախահայրը և ազգապետը։

Ըստ ժողովրդական մեկնաբանության, Հայկ անունը նշանակում է «հսկա», «հաղթանդամ»։ Հայկը դյուցազն է, սերում է դիցերից։ Համաձայն որոշ մեկնաբանությունների, Հայկը Հաբեթի սերունդներից էր և այդ պատճառով երբեմն անվանվում է Հաբեթոսթյան Հայկ։ Հայկի մայրն էր Անահիտ դիցուհին, որը երբեմն կոչվում է «մեծն տիկին հայոց», «մեծամայր»։

Հայկը Հսկաների սերնդից էր և Բելին չենթարկվելուց հետո բարձրացավ հյուսիս ուր ապրում էիրն իր նախնիները ,որը մի ընդարձակ դաշտավայ էր և կոչեց ՀԱՐՔ, որ նշանակում է հայրեր(Այն վարյրը որ ապրել է Թորգոմի տունը)
Խորենացին չի հիշատակում, թե Բաբելոնում լեզուների խառնակումից հետո Թորգոմն իր տոհմով եկավ Արարատի գողահովիտը, այլ ասում է. «Հայկն իր տոհմով եկավ»։ Ըստ վրացական մայր մատյանի` Բաբելոնից աստվածաշնչյան Թորգոմն է իր տոհմով գալիս Արարատի գոգահովիտ, բնականաբար` Հայկն էլ նրա հետ. «Թարգամոսը (տեղեկացնում է մատյանը) քաջ մարդ էր ու ապրեց 600 տարի։ Նրա որդիներից 8 մարդ հայտնի դարձան, առաջինը կոչվում էր Հայոս` Հայկ… Թարգամոսը բաժանեց իր երկիրն այս ութ հսկաների միջեւ եւ լավագույն կեսը տվեց Հայոսին (Հայկին), իսկ մյուս յոթին տվեց իրենց բաժինը՝ ըստ նրանց արժանիքների… Հայոսը բնակություն հաստատեց իր հոր՝ Թարգամոսի բնակավայրում»։ Ահա թե ինչու է Հայաստանը Աստվածաշնչում անվանվում նաեւ «Թորգոմի տուն»։

Հայկազունիները՝ Հայկ Նահապետի անունով որպես թագավորներ Հայաստանում իշխել են մ.թ.ա. 2492-մ.թ.ա. 331թվականներին:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...