Կայանբերդ


Կայանբերդ (ի սկզբանե՝ Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի), Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում` Հաղպատ և Սանահին գյուղերի միջև, Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի աջ կողմում վեր խոյացող հրվանդանի վրա։


Համաձայն շինարարական արձանագրությունների` կառուցվել է Հաղպատավանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսի կողմից 1233 թ.-ին։ Սկզբնական շրջանում այն կոչվել է «Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի», իսկ Կայան և Դսեվանք անունները ավելի ուշ շրջանի են։ Ամրոցը մեր օրերում անվանում են նաև Ակնաբերդ. ամենայն հավանականությամբ Ակներ գյուղի մոտ գտնվելու համար։
Ակնաբերդի մուտքը հարավից է՝ կամարակապ դարպասով։ Ներսում պահպանվել են բազմաթիվ շենքերի ավերակներ, ջրավազաններ, ջրամատակարարման կավե թրծված խողովակներ։ Ամրոցում կանգուն է Դսեվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Կայան բերդի մասին հարակից գյուղերի բնակիչները պահպանել են բազմաթիվ հետաքրքրաշարժ պատմություններ։



Նկարը` Սուրեն Մանվելյանի

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...