- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Ես և Նա...
Կրկնե°մ արդյոք սիրո այն խոսքերը, որոնք այնքան ծիծաղելի ու տաղտկալի են թվում կյանքի հմայքը կորցրած սկեպտիկներին, բայց որոնք մի-մի հայտնություն են նորաբողբոջ սիրող սրտերի համար: Ամեն անգամ, որ նայում էի նրա զարմանալի պայծառ աչքերին, որոնց մեջ կարծես արևն էր վառվում, ամեն անգամ, որ լսում էի նրա ծիծաղը, որի մեջ կարծես գարնանային չարաճճի վտակ էր քչքչում, ամեն անգամ, որ առնում էի նրան գիրկս և ականջիս մոտ լսում նրա կուսական կրծքի հևքը, այտերիս վրա զգում նրա թավիշ- մազերի էլեկտրականացնող շփումը, ինձ տիրում էր այնպիսի մի խենթ զգացում, որի ազդեցության տակ պատրաստ էի գործել և ամենամեծ առաքինությունը, և ամենամեծ ոճիրը - միայն թե նա հրամայեր:
Սիրու մ էր նա ինձ նու յնպես, այդ ես այժմ չգիտեմ, բայց այն ժամանակ լիովին հավատում էի, ոը չի կեղծում, երբ հավատացնում էր, թե սիրում է, և երդվում էր, թե մահն անգամ չի կարող անջատել մեզ իրարից:
Այն ժամանակ վերջին ուսանող էի և շուտով պի տի ա վար- տեի իրավագիտական ֆակուլտետը: Վստահ երիտասարդական թարմ ուժերիս և մանավանդ հասարակական լայն գործունեության բուռն տենչանքիս վրա' լցված էի փառավոր ապագայի վառ հույսերով:
Նար-Դոս
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Комментарии
Отправить комментарий