-Հոս միայն թարխուն կբուսցնեմ, Վահագն:
Կսիրեմ թարխունը, անկե ալ Հայաստանի հոտ կուգա...


... Դրսում պարզ, կապույտ, արևոտ եղանակ է:
Դռան առաջ՝ երկու ծաղկած դեղձենի...
Ասես Արարատյան դաշտերից հենց նոր են տեղահանել ու տնկել այստեղ:
Զույգ դեղձենիների վրա մեղուների բզզոց է ու լույս: Նոր եմ նկատում, որ դեղձենիներից ոչ հեռու ընկած է մի մեծ քարաբեկոր... Հետաքրքիր է ,այդ քարաբեկորը ինչպե՞ս է հայտնվել այս անքար հողում:
- Լեռներեն եմ բերած,- կանխում է իմ հարցը Սարոյանը:- Ես ի՞նչ գիտնամ՝ ինչու՞ բերի: Սիրեցի ու բերի: Քարը շատ կսիրեմ: Հապա նայե, տիեզերքին, քաոսի պատկերը կա այս քարին մեջ:
Նայում եմ , հիրավի, գծեր են, քաոսային երակներ, տիեզերական պատկեր...
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարը՝1974թ, ՖՐԵԶՆՈ․ ՍԱՐՈՅԱՆԻ ձեռքով տնկած դեղձի ծառերն են Ֆրեզնոյի իր տան պարտեզում.

Hagop Atamian Սարոյեանի եւ Վահագն Դավթեանի սրտակցութիւնը բացառիկ էր...: Իմ տանս մէջ, Լաթաքիա Սուրիա, Սարոյեան իր խոսակցութեան ընթացքին, աւելի քան տասը անգամ մէջբերումներ ըրաւ Վահագնի մասին...: «Յակո'բ Վահագնի գիրք բեր , հոն գրած է իմ խօսածներ Անդրանիկի մասին...»: եւ այսպէս շարունակաբար .- «Վահագնի կին Վարդուշ անուշմը տվեց ․ Կ'ըսեմ Վարդուշ ի՞նչ է ասի: Հոն է: Ըսի. հոն ի՞նչ է: եւ սկսաւ բացատրել .- «Ասանկ պզտիկ պտուղ մըն է, դուք չունիք ասկից:»

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...