Լեգենդ իմ երկրի մասին․ Հարսնաձորի Դիտակետ☀💗 Harsnadzor watchtower, Bell chapel, 1989 (Halidzor ditaket) Գորիսից Տաթև գնալու ճանապարհին է գտնվում Հալիձորի անտառի դիմացի բարձր գահավեժ քարափներից մեկը՝ Հարսնաձորը: Ղևոնդ Ալիշանն այն անվանում է Հարսնավազ՝ հարսի վազելու տեղը: Գորիսեցիների շրջանում Հարսնաձորի դիտակետի հետ կապված հետաքրքիր լեգենդ կա։ Լեգենդը պատմում է, որ հին ժամանակներում մի տղա ու մի աղջիկ քայլում էին կիրճի եզրով, և նրանց վրա հանկարծակի հարձակվում են պարսիկ զինվորներ։ Տղային սպանում են, իսկ նրա հարսնացուն, որոշելով, որ ավելի լավ է մեռնի, քան գերի ընկնի, խաչակնքվում է և նետվում ձորը։ Աղջկա շրջազգեստը հրաշքով լցվում է օդով և, դառնալով օդապարիկ, նրան փափուկ իջեցնում գետնին։ Այդ օրվանից Որոտանի կիրճի այս մասը կոչում են Հարսնաձոր։Կիրճում պահպանվել է հին դիտանոց՝ թշնամու զորքերի առաջխաղացումը վերահսկելու համար։ Այն Զանգեզուրում կառուցված դիտանոցների շարքում երրորդն է։ Նկատելով թշնամուն՝ Կոռնիձորի դիտանոցն ահազանգ էր տալիս, որն ապա կրկնում էր Խոտ գյուղի, իսկ հետո...
Комментарии
Отправить комментарий