Ծաղկեվանք (Բնական քարանձավ-մատուռ Արայի լեռան լանջերին)


Սուրբ կույսի բուժիչ արցունքները` Արայի լեռան մատուռում
Մարդիկ Արայի լեռ են գալիս քարանձավի առաստաղից հոսող սուրբ կույսի «արցունքները» հավաքելու ու դրանցով իրենց ցավերը բուժելու հավատով։ Ծաղկեվանքի առաստաղից հոսղ ջուրը երբեք չի կտրվում։

Արագածոտնի մարզում, Արայի լեռան փեշերին գտնվող բնական քարանձավի առաստաղից հոսող ջուրը մարդիկ սուրբ կույսի արցունքներ են կոչում ու հավատում դրա բուժիչ հատկությանը։ Հավատացյալներն այստեղ են գալիս հենց այդ ջրի զորությանը հավատալով ու դրանից իրենց հետ տանում են՝ հիվանդներին բուժելու հույսով։

Արայի լեռան ստորոտի բնական քարանձավի մեջ գտնվող մատուռը հայտնի է «Ծաղկեվանք» անունով։ Հայ առաքելական եկեղեցին այն նաև կույս Վառավառայի մահարձան է համարում։

Ավանդության համաձայն՝ քրիստոնյա Վառվառե կույսը, փախչելով կռապաշտ հորից, թաքնվում է Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում և սպանում նրան: Նահատակվելուց առաջ Վառվառեն խնդրում է Աստծուց, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վառվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Հայ Առաքելական եկեղեցին այս ավանդությամբ է մեկնաբանում Արայի լեռան վրա գտնվող ուխտատեղիի անվանումը:

Բայց կա նաև ժողովրդական ավադազրույց, որի համաձայն, Ծաղկեվանք անվանումն առաջացել է Ծաղիկ անունից: Դրա համաձայն՝ բռնակալ իշխանը փորձել է ուժով տիրանալ գեղեցկուհի Ծաղիկին։ Ծաղիկն էլ, նրանից փախչելով, թաքնվել է Արայի լեռան քարայրում։

Ծաղկեվանքը՝ Արայի լեռան ստորոտին
Աղջկան հետապնդող իշխանը լեռան ստորոտում հանդիպել է մի հովվի, ով նրան հայտնել է Ծաղիկի տեղը։ Կորցնելով իշխանից ազատվելու հույսը` Ծաղիկը բարձրացել է ժայռի վրա և ցած նետվել։

Ըստ այս ժողովրդական ավանդազրույցի՝ այդ օրվանից էլ Ծաղիկի թաքստոց քարայրի առաստաղից սկսել է ջուր հոսել, որն, ըստ հավատացյալների, նահատակ կույսի արցունքներն են։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...