- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Ինչպես սովորել արտաբերել «ռ» տառը
«Ռ»-ն համարվում է համեմատաբար դժվար արտաբերվող հնչյուն: Մեր հասարակության մեջ օրեցօր ավելանում է այն երեխաների թիվն, ովքեր չեն կարողանում այն արտաբերել: Այս տառը հնչում է, երբ լեզվի ծայրը դիպչում է վերին քիմքին և թրթռում: «Ռ»-ն արտաբերելու համար անհրաժեշտ է լեզվի մի քանի մկանների համագործակցված աշխատանքը: Որոշ մարդկանց մոտ այդ մկանային հյուսվածքները բացակայում են, ու «ռ»-ն արտասանելը դառնում է գրեթե անհնար:
Սակայն մեծամասնության մոտ «ռ»-ն արտաբերելու ունակությունը ձեռք է բերվում լոգոպետին այցելելուց հետո: Եվ ինչքան փոքր հասակում է դա տեղի ունենում, այնքան արդյունավետ է լինում:
Թերությունը կարելի է շտկել նաև տնային պայմաններում: Եթե լեզվական խնդիրը կապված է ֆիզիոլոգիայի հետ, այսինքն լեզվի համապատասխան հյուսվածքները կարճ են, ապա պետք է օրը մի քանի անգամ լեզվի ծայրը փորձել կպցնել քթին: Որոշ ժամանակ անց խնդիրը կլուծվի:
Եթե ֆիզիոլոգիայի առումով ամեն ինչ ճիշտ է, ապա պետք է օրական 15 րոպե տրամադրել «ռ»-ն արտաբերել սովորելուն: Կրկնեք այն շուտասելուկները, որոնց մեջ շատ «ռ» կա: Դրանից բացի բարձրաձայն կրկնեք «ռե», «ռու», «էռ», «ռի», «ռա», «ռօ», «իռ» և այլ հնչյունային համադրություններ, որոնք ակտիվացնում են լեզվի համապատասխան հատվածները: Այս հնչյունների կրկնման արագությունը պետք է դանդաղից աճի արագի և հակառակը: Վարժությունների վերջում կրկնեք «ռ» տառով կարճ բառեր (առավոտ, ռեքվիեմ, կուռք, եռանդ, վառոդ, ռիսկ, գառնուկ ,առույգ, գրգիռ ևն):
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Комментарии
Отправить комментарий