Հասարակ հաշվարկ, բայց հանճարեղ գաղափար 👍
- Ավիկ ջան, տես, ես ունեմ 10 երեխա: Եթե իմ յուրաքանչյուր զավակ ինձ պես մտածի՝ կունենամ 100 թոռ, եթե թոռներս էլ ինձ պես մտածեն՝ կունենամ 1000 ծոռ: Մի խոսքով՝ 6 սերունդ հետո, միայն ինձնից 1 000 000 (մեկ միլիոն) հայ կծնվի ...
Հատված - միտք՝ ցեղասպանությանը հաջորդած տարիներին Ավետիս Ահարոնյանին ուղված Հովհաննես Թումանյանի նամակից:
Հատված - միտք՝ ցեղասպանությանը հաջորդած տարիներին Ավետիս Ահարոնյանին ուղված Հովհաննես Թումանյանի նամակից:
Պարզ և հասկանալի, ու նաև՝ խորիմաստ...այդպիսին էր պոետ Թումանյանը, այդպիսին էր մարդ Թումանյանը, հենց դրանում էր նրա մեծությունը՝ պարզություն և խորություն
Թումանյանն ունեցել է տաս զավակ` չորս որդի և վեց դուստր. Մուշեղ, Աշխեն, Նվարդ, Արտավազդ, Համլիկ, Արփենիկ, Անուշ, Արեգ, Սեդա, Թամար:
Մի անգամ Թումանյանի կինը՝ տիկին Օլգան, հյուրերի ներկայությամբ գանգատվում է ամուսնուց, թե՝ օրերով տուն չի գալիս, իրեն ամբողջովին նվիրել է հասարակական գործնեությանը:
Թումանյանը պատասխանում է.
- Ճիշտ ես ասում, բայց տասը անգամ գիշերները տանը հո քնած կլինե՞մ:
- Ճիշտ ես ասում, բայց տասը անգամ գիշերները տանը հո քնած կլինե՞մ:
Комментарии
Отправить комментарий