Անդրանիկ Օզանյան. դրվագներ անձնական կյանքից
Անդրանիկն առաջին անգամ ամուսնացել է 17 տարեկանում, ինչպես ինքն էր ասում՝ «շատ սիրուն օրիորդի մը հետ»։ Մեկ տարի անց` ծննդաբերության ժամանակ, կինը մահանում է՝ լույս աշխարհ բերելով տղա երեխա։ Մի քանի շաբաթ անց մահանում է նաեւ նորածինը։
1916-ին, Թիֆլիսում, Անդրանիկը ներկա է գտնվում Վահան Փափազյանի հարսանիքին, որտեղ տեսնում ու հավանում է մի երիտասարդ օրիորդի։ Մինչև առաջարկություն անելը նա խորհրդակցում է Հովհաննես Թումանյանի հետ, որից հետո որոշում է դիմել օրիորդին։ Թեեւ ստանում է վերջինիս համաձայնությունը, այնուամենայնիվ գործն ամուսնության չի հասնում։ Անձնական կյանքի անցնելու համար ժամանակ չկար․ կովկասյան ճակատում մարտեր էին ընթանում։
Հերոսը երկրորդ անգամ ամուսնացել է 1921 թվականին Փարիզում, Նվարդ Քյուրքչյանի հետ։ Անդրանիկի կենսագիր Անդրանիկ Չելեպյանը գրում է․ «Հերոսին քույրը՝ Նազելին, Վառնա, Պուլկարիա կը բնակեր։ Անդրանիկ իրեն կգրէ, թէ կ՛ուզէ ամուսնանալ։ Նազելին իրեն կը յանձնարարէ Ֆիլիպէ, Պուլկարիա, բնակող Օր․ Նուարդ Քիւրքճեանը։ Նազելին Նուարդին նկարը կը ղրկէ եղբօրը, որ կը հաւնի եւ իր հաւանութիւնը կու տայ․․․»։ Ամուսնության արարողությունը տեղի ունեցավ Փարիզում։ Պսակի «քավորը» Պողոս Նուբար փաշան էր։ Երկրորդ կնոջից Անդրանիկը երեխաներ չունեցավ։
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ 1921 թ․ Փարիզ
Նկարում Անդրանիկի հարսանեկան արարողությունն է, որը տեղի է ունեցել Ֆրանսիայում 1921 թվականին:
Նկարում Անդրանիկի հարսանեկան արարողությունն է, որը տեղի է ունեցել Ֆրանսիայում 1921 թվականին:
Նկրարի բնօրինակի հետ կա նաև մի թուղթ, որի վրա գրված է՝
Անդրանիկի հարսանիքի պատկերի վրայի անձնավորություններ
Ձախից աջ դասավորվածությամբ կանգնած են՝
* 3-րդը բանաստեղծ, գրող Արշակ Չոպանյան,
* նստածը՝ Մարսիլիո առաջնորդ սրբազան Պալածյան,
* նրա մոտ կանգնած տիկին Գափամաճյան՝ Պողոս Նուբար փաշայի քույրը,
* հարսի աջ կողմում քավորը՝ Պողոս Նուբար փաշան՝ Հայ բարեգործական ընդհանուր միության հիմնադիր նախագահը,
* հարսը՝ Նվարդ Քյուրքչյան
* փեսան՝ Զորավար Անդրանիկ
*Անդրանիկից աջ՝ Նազելի Օզանյանը, իր քրոջ աղջիկը,
* նստած կրոնավորը Փարիզի առաջնորդ սրբազան Վռամշապուհ արքեպիսկոպոս Քիպարյան,
* կանգնած կրոնավորը Տեր Եիշե քահանա Տեր-Պարսամյան (Անդրանիկին պսակող քահանան),
* նրա կողքինը՝ բանաստեղծ, գրող Մկրտիչ Պեշիկթաշլյանը

Комментарии
Отправить комментарий