Իմաստունի դասը – առակ

Մի ծեր ու իմաստուն մարդ ասում է իր ընկերոջը. - Լավ ուսումնասիրիր սենյակը, որում մենք գտնվում ենք և փորձիր հիշել բոլոր շագանակագույն առարկաները: Սենյակում շատ շագանակագույն առարկաներ կային և ընկերը շատ արագ կարողացավ հաղթահարել այդ խնդիրը: Բայց իմաստունը նրան հղեց երկրորդ հարցը. - Իսկ հիմա փակիր աչքերդ և թվիր բոլոր երկնագույն առարկաները: Ընկերը զայրանում և շփոթվում է. - Ես ոչ մի երկնագույն առարկա չեմ տեսել, չէ՞ որ ես քո խնդրանքով ուշադրություն եմ դարձրել միայն շագանակագույն առարկաներին: Ինչին իմաստունը պատասխանում է. - Բացիր աչքերդ և ուշադիր նայիր, որովհետև սենյակում բազում երկնագույն առարկաներ կան: Եթե դու փնտրում ես սենյակում միայն շագանակագույն առարկաներ, իսկ կյանքում միայն վատը՝ ապա դու հենց դրանք էլ կտեսնես և հենց դրանք դու միայն կհիշես և միայն դրանք մասնակցություն կունենան քո կյանքում:
Post image

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...