ԻՆՉ ՈՐ ԴՈՒՔ ԼԻՆԵՔ...
Ինչ որ դուք լինեք,այն էլ ձեր ժամանակն է լինելու:Ինչ որ դուք ուզեք,այն էլ գալու է:Շիտակ ու անվեհեր լինեք և աշխարհին նայեք անվեհեր մարդու շիտակ հայացքով`ձեր առջև բացվելու է շիտակ մարդկանց շեն աշխարհը,ուր շնչելը թեթև է լինելու...Միայն թե պետք է պարտավորվեք ուժեղ ու շիտակ մարդու ձեր ընթացքի կողքին չանտեսել թույլերին,այլապես ձեր ետևը ընկճված ու չարացած մարդ եք թողնելու և համոզվա'ծ եղեք,որ նրա ծանր հայացքը ծանրացնելու է ձեր քայլը,ձեր սիրտը նրանից չի ազատվելու:Ուրեմն`բարձրացրե'ք թույլերին և կտեսնեք,որ նրանց բարձրանալով` ինքներդ եք շտկվում,ձե'ր շունչն է բացվում,ձե'ր սիրտն է հրճվում և ձե'ր առջև ծավալվում,ջերմանում է շիտակ մարդկանց ձեր աշխարհը,ուր դուք գրեթե իշխան-իշխանուհի եք: Ինչ որ դուք լինեք,այն էլ ձեր աշխարհն է լինելու,ինչ որ ձեր միտքն ու հոգին` այն էլ ձեր ու մեր կյանքն է լինելու... ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Комментарии
Отправить комментарий