Այսօր մեծն Իսահակյանի ծննդյան օրն է
Today is the birthday of the famous Armenian poet, writer Avetik Isahakyan
Сегодня день рождения известного армянского поэта, писателя Аветика Исаакяна
Сегодня день рождения известного армянского поэта, писателя Аветика Исаакяна
Հետաքրքիր դեպքեր Ավետիք Իսահակյանի կյանքից
Երկար տարիներ բացակայելուց հետո Ավետիք Իսահակյանը այցի է գալիս հայրենի Գյումրի քաղաքը: Մի օր հանդիպում է սիրած աղջկան՝Շուշիկին, որին վաղուց չէր տեսել: Կարոտակեզ սիրահարները որոշում են զբոսանքի գնալ քաղաքից դուրս: Վարպետը դիմում է քաղաքի նշանավոր կառապան Վեսյոլի Վարդանին և խնդրում է, որ իրենց տանի քաղաքից դուրս՝ շրջագայության:Վարդանը սիրով համաձայնում է և կառքը քշում սարն ի վեր՝դեպի Արագած լեռան փեշերը:Քաղաքից դուրս գալու ժամանակ Վարպետը ծածուկ կառապանին հասկացնում է, որ երբ հասնեն մոտակա բլուրները, մի հարմար պահի այնպես անի, թե իբր ձեռքի կնուտը //մտրակ// վայր է ընկել ու իրենց մենակ թողնի կառքի մեջ:Վեսյոլի Վարդանին էլ էտ էր պետք:Երբ կառքը սուրում է բլուրների մոտով, ու ճանապարհը խորդուբորդ էր, Վարդանը թե՝ վա՜յ Ավո՛ ջան, կներես, կնուտը ձեռքիցս վայր է ընկել, իջնեմ ման գամ:Վարդանն իջնում է, ջահել սիրահարներն իրենց ազատ զգալով հրճվում, ուրախանում են,իսկ Վեսյոլի Վարդանը, երկար ու բարակ ման գալով կնուտը, գտնել չի կարողանում….Տարիներ անց Իսահակյանը կրկին Թիֆլիսից գալիս է հայրենի քաղաք, բայց այս անգամ արդեն իր տիկնոջ՝Սոֆիկի հետ:Այնպես է լինում, որ բանաստեղծը որոշում է զբոսանքի դուրս ելնել իր ծանոթ, բայց արդեն ծերացած կառապանի կառքով:Երբ մի փոքր քաղաքից հեռանում են, Վեսյոլի Վարդանը հիշում է տասնամյակներ առաջ Ավոյի ապսպրանքը//հանձնարարություն// և դառնալով նրան՝ ասում՝ հը՞, ի՞նչ կըսես, կնուտը գցե՞մ:Իսահակյանը թե՝Վարդան ջան,իզուր նեղություն մի՛ կրե, կողքիս կինս է:
-----------------------------------------------------------------------------------------------------------------------—
Ավետիք Իսահակյանը Սևանա կղզու գրողների տան պատշգամբում նստած զրուցում էր կրտսեր գրող ընկերների հետ կարծես մի պահ նա վերացավ աշխարհից ու շշնջաց .- Ախ չմեռնեի, թերակղզին նորից կղզի դարձած տեսնեի … Մի՞ թե այս սքանչելի գեղեցկությունը թողնելու, գնալու ենք…- Մի մտածի, վարպետ ջան, հալա մի տաս տարի էլ կապրես — իբրև թե կատակով ասաց մեկը: Մյուսները ծիծաղեցին:- Ինչու բերանդ կչորանար, որ մի քսան, երեսուն տարի ասեիր:- Վարպետ ջան, ես ռեալիստ եմ:- Ռեալիզմդ հաստափոր վարպետիդ համար պահիր , — խոսքը եզրափակեց վարպետր:Այդ խոսակցությունից հետո վարպետը ապրեց ևս քսաներկու տարի:

Ավետիք Իսահակյան
Կուզեի
Կուզեի լինել գարնան արեգակ,
Չքնաղ վարդերով կուրծքդ պճնեի,
Անդորր սրտիդ մեջ վառեի կրակ,
Մութ աչերիդ մեջ պայծառ շողայի:
Կուզեի
Կուզեի լինել գարնան արեգակ,
Չքնաղ վարդերով կուրծքդ պճնեի,
Անդորր սրտիդ մեջ վառեի կրակ,
Մութ աչերիդ մեջ պայծառ շողայի:
Կուզեի լինել երգող շատրվան
Եվ երազներդ լուռ օրորեի,
Կամ թե` շողշողուն ոսկի ծիածան,
Շուշան ճակատիդ պսակ հյուսեի:
Եվ երազներդ լուռ օրորեի,
Կամ թե` շողշողուն ոսկի ծիածան,
Շուշան ճակատիդ պսակ հյուսեի:
Կուզեի լինել ալիքը ծովի
Եվ ոտներիդ տակ մեղմիկ հևայի,
Կամ թե` լեռների բուրմունքը հովի,
Փարթամ մազերդ շոյելու գայի:
Եվ ոտներիդ տակ մեղմիկ հևայի,
Կամ թե` լեռների բուրմունքը հովի,
Փարթամ մազերդ շոյելու գայի:
Կուզեի լինել երկինք աստղավառ
Քեզ, ինչպես երկրի շուրջը, պատեի
Հազար ու հազար աչքերով գոհար,
Քեզ` դյութված, արբած հավերժ նայեի:
Քեզ, ինչպես երկրի շուրջը, պատեի
Հազար ու հազար աչքերով գոհար,
Քեզ` դյութված, արբած հավերժ նայեի:
1899թ.
Ալեքսանդրապոլ
Ալեքսանդրապոլ
Комментарии
Отправить комментарий