Հովհաննես Թումանյանի ամենամոտ ընկերը
Հետաքրքիր դրվագներ Հովհաննես Թումանյանի և Ղազարոս Աղայանի կյանքից
-Հովհանես Թումանյանի ամենահավատիմ ընկերը Ղազարոս Աղայանն է: Նա շատ էր կապված, ամեն ինչ կիսում էր իր ընկերոջ հետ:
1900-ական թթ. սկզբներին սրվել էին հայ-թաթարական հարաբերությունները: Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառ՝ բանակցությունների: Կողմերից ոչ մեկը չի ուզում զիջել: Թուրքերից մեկն առաջարկում է. «Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»: Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է: Բայց անմջապես տեղից կանգնում է հաղթահասակ Աղայանը և թավ մորուքն սպառնագին առաջ ցցելով ասում. «Բերեք ձեր փահլևանին»:
Մեյդան են բերում մի ջլապինդ հսկայի: Սկսվում է մենամարտը: Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխ բացականչում է. «Ղազար ջան կեռ տուր, Ղազար ջան կեռ տուր...», Աղայանի համբերությունը հատնում է. «Դե հերիք է, էլի, Հովհաննես, դու ինձանից վեր գցած թուրք ուզի»: Ասում է Ղազարն ու գետնով տալիս թուրքին:

-1905 թվին, Ամանորի օրը՝ հունվարի 1-ին, Թումանյանը իր «Բանաստեղծություններ» (1903) ժողովածուն նվիրում է Ղազարոս Աղայանին հետևյալ ընծայագրով. «Իմ անգին Ասլան ապորը - Ղ. Աղայանին»: Իսկ գրքի անվանաթերթին թողնում է հետևյալ էքսպրոմտը. Անցավ հին տարին, կանցնի և նորը, Կանցնի՞ արդյոք մեր անբախտ օրը:
-Թումանյանի դուստր՝ Նվարդի հուշերից. «Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ»
Ես փոքրուց շատ եմ սիրել Հովհանես Թումանյանի բանաստեղծություները, պոեմները և հեքիաթները: Շատ էի սիրում քնելուց առաջ ընթերցել նրա հեքիաթներից մեկը և քնել: Թումանյանի ամեն մի բանաստեղծությունը ցույց է տալիս թե մարդը ինչպիսին է, նրա խոսքերի մեջ կան շատ մեծ ճշմարտություն և ցավ:
Комментарии
Отправить комментарий