ՆԵՐՔԻՆ ՊԱՅՔԱՐ ՄՂԵԼ

Post image
«Վստահ ենք, որ մաքուր խիղճ ունենք, որովհետև ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբրայեցիներ 13:18)։
ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆ,- որն շատերի աչքերում բացակայում է․․․
ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ,- որին հանդիպելը գրեթե անհնար է․․․
ԿԵՂԾԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ,- որն մարդկանց մոտ փայլուն ստացվում է․․․
ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ,- որի համար մարդն ինքն իրեն ուրանում է․․․
ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ,- որն ամեն քայլափոխի պատահում է․․․
ՏԽՐՈՒԹՅՈՒՆ,- որն աչքերի անհատակ ծովում արտացոլվում է․․․
ԴԱՌՆՈՒԹՅՈՒՆ,- որն մեր կյանքից ավաղ անբաժան է․․․
ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ,- որն ցուցաբերելը գովեստի արժանի է․․․
Շատ մարդիկ ամեն առավոտ մինչև տնից դուրս գալը իրենց նայում են հայելու մեջ, քանի որ ուզում են լավ տեսք ունենալ։Սակայն կա մի բան, որը շատ ավելի կարևոր է, քան գեղեցիկ սանրվածք և նորաձև հագուստ ունենալը։ Իրականում, ավելի կարևոր է մեր ներքին էությունը, քանի որ դա կարող է կա՛մ արժեզրկել, կա՛մ ընդգծել մեր արտաքին գեղեցկությունը
Ճիշտ է, մեր սիրտը մղում է մեզ սխալներ անելու, և մենք հակված ենք անազնիվ կերպով վարվելու, բայց դա չի նշանակում, որ մենք ստիպված ենք ենթարկվել մեր սրտի թելադրանքին։ Մենք ունենք ընտրության ազատություն։ Մենք կարող ենք մերժել սխալ մտքերը և ազնվությամբ վարվել, չնայած նրան, որ մեր շրջապատում անազնվությունը սովորական բան է։
Ազնիվ լինելու համար պետք է ունենանք բարձր և կայուն բարոյական չափանիշներ։ Սակայն, ցավոք, մարդկանց մեծ մասը ավելի շատ իր հագուկապի մասին է մտածում, քան իր բարոյական չափանիշների։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...