ՏԵՍՆԵՄ ԱՆԻՆ ՈՒ ՆՈՐ ՄԵՌՆԵՄ

Post image
Դեռ մի կարօտ ունեմ անյագ.
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ
Լցուած կեանքով հազարազանգ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ.
Ախուրեանի ջրերի պէս,
Զմրուխտ փէշերն համբուրելով,
Դառած մի նոր սիրոյ դղեակ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ։
Հազար տարուայ կարօտ ունեմ
Իմ երազը հազարաթեւ,
Ա՜խ թէկուզ լուռ, դեռ աւերակ,
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ։
Կ'անցնեմ դարեր ոտք չդրած,
Հող ու հանդով իմ պապերի
Հայոց խոփի համբոյրի տակ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ։
Կրծքիս սեղմեմ բերդերն աւեր,
Բուերի տեղ սոխակ դառնամ,
Որպէս երգ ու վարդի քաղաք,
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ։
Վանայ ծովի ու Վանի հետ,
Ու հարսի հետ ու Սեւանի,
Իմ Սեւանի լոյսերի տակ,
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ:
Որպէս սիրտս ազատատենչ,
Որպէս սիրտս բացուած
Գլխին հայոց մի դրօշակ,
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ:
Ախ թեկուզ լուռ դեռ ավերակ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ։
Խօսք` Յովհաննէս Շիրազի
Երաժշտութիւն` Մաժակ Թոշիկեանի
https://www.youtube.com/watch?v=WX_UwCAmD68
P.S.- Անին կառուցուել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գաւառում`Ախուրեան եւ Անի (Ալաջա) գետերի միախառնման վայրում: Ներկայումս անբնակ է, գտնւում է Թուրքիայի Կարսի նահանգում`հայ-թուրքական սահմանի մօտ է Գիւմրիից 30քմ հարաւ-արեւմուտք: Անին աննախադէպ զարգացման է հասել Գագին Ա օրոք (989-1020թթ.): Քաղաքը առեւտրական կապերի մէջ է եղել Բիւզանդիայի, Պարսկաստանի, Չինաստանի, արաբական երկրների, Հարաւային Ռուսաստանի, Միջին Ասիայի հետ: Գագիկ Ա-ի մահից նրա որդի անժառանգ Յովհաննէս-Սմբատը 1023թ-ին Անին մերձակայքով կատակել է Բիւզանդիային:1064թ Անին գրաւել են սելջուկական թուրքերը:1119թ-ին Անին ազատագրել են Զաքարեանները եւ դարձրել իրենց իշխանապետութեան կենտրոնը:1236թ-ին մողոլները գրաւեցին Անին: XIV դարի 60-ական թուականներին Անին աւերել են մողոլ-թաթարական ցեղերը: XVI-XVIII դարերում ամբողջովին ամայացել է:1878թ-ին Անին անցել է Ռուսաստանին, 1920թ-ին յանձնուել Թուրքիային:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...