ԱՅՍՕՐ ԿՈՄԻՏԱՍԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է😰
Աշուն օր
Սեւուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վերայ շար եկան:
Ծագեց առաւօտ
Պաղեց, սառաւ օդ:
Գոռաց երկինք, բուք արաւ,
Հեւաց, հեւաց,
Ծերուկ երկիր սուգ արաւ:
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց բա՛մբ:
Բողբոջ արեւ շող կապեց,
Դողաց, սողաց,
Արիւն ամպից քօղ կապեց:
Վառեց լերան լանջ,
Լեռան ցաւատանջ:
Տեղաց անձրեւ մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Յօգնած տերեւ շաղ տալով:
Երկիր քուն դըրաւ,
Եւ թռչուն թըռաւ:
Յուզուած առուն փախ տուաւ
Սողուն-սողուն,
Չորում մըշուշ կախ տուաւ:
Քամին ելաւ վեր,
Արաւ տարուբեր:
Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վերայ ցիր եկան:
Հալեց աշուն օր
Կեանքիս սեւակոր:
Կոմիտաս
Հովհաննես Զարդարյան, «Աշուն», 1945, Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածու

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...