Մինաս Ավետիսյան : Բացահայտենք մեզ համար
Մինասը նկարչական աշխարհում երևույթ էր.... Ջաջուռի բնաշխարհը Մինաս Ավետիսյանի հոգու մեջ էր.... ՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝ Երբ ես գալիս եմ գյուղ, տեսնում եմ կավե տնակների շեմին նստած են կանայք՝գլուխն ափերի մեջ առած,իմ առջեւ բացվում է ամբողջ աշխարհը:ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝ Պատերազմի տարիներին մենք երեխաներով երեկոները նստում էինք քարե ցանկապատերին և սպասում էինք դաշտից մեր ծնողների վերադարձին: Կեսօրին կիզիչ արևից քարերը տաքանում էին... Լենինգրադում ես երազի պես էի հիշում այդ տաքությունը: Այդ է պատճառը, որ և՛ մեր տունը, և՛ քարերը, և՛ գյուղը, և՛ սարերը ես պատկերացնում էի տաքացած, վառվող: ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝ "Մեռնելուց չեմ վախւնում, քիչ ապրելուց եմ վախենում" - ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝ Արվեստանոցի հրդեհից հետո Մարտիրոս Սարյանը Մինասին արտասահմանյան ներկեր եւ վրձիններ է նվիրում՝ասելով.«Միակ փրկությունը օր ու գիշեր աշխատելն է.երբեք չհուսահատվես.հրդեհները ուղեկցում են մեզ կամ թուրքական հողում, կամ սովետական երկրում.տարբերություն չկա»:
Комментарии
Отправить комментарий