Ավետիք Իսահակյան
Ասում են
Ասում են,թե դու այնպես
Մոռացել ես ինձ, այնպես,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտքդ եմ գալիս:
Բայց,նազելի'ս, ձեր բակում
Այն լորին է դեռ ծաղկում,
Որի քնքուշ բույրի մեջ
Քեզ գրկեցի սիրատենչ:
Ու գրկիս մեջ այսօր դեռ
Կիզող կրակ է վառվել,
Իսկ երբ անունդ են տալիս,
Սիրտս արյուն է լալիս:
Ա~խ,իրա՞վ է`դու այնպես
Մոռացել ես ինձ,այնպես,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտքդ եմ գալիս:
1923
Վենետիկ
https://youtu.be/blyu9Xg2Dkg?t=143

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...