«Էմիլի»

Կնոջ հանդեպ հարազատության զգացումը միշտ էլ անսպասելի հյուր է․ այն կարող է առաջանալ մի հայացքից, մի ջերմ խոսքից, մի հպումից, մի ակնթարթում թունդ թեյի պես կարող է գունավորել հոգիդ ու այն լցնել հոգատարությամբ դեպի այդ նոր, վաղուց ծանոթ, բայց անծանոթ էակը, ու ամենևին էլ կարևոր չի թվա, որ դեռ մեկ ժամ առաջ նրա անունը չկար քո մտքերում․․․ Հրաշալի է այդ հարազատության զգացումը․․․ Թերևս ավելի հրաշալի, քան հետագա հարաբերությունները, եթե նույնիսկ դրանք ավարտվում են ամուսնությամբ․․․ – Իսկ նա գեղեցի՞կ է։ – Չգիտեմ, չեմ կարող ասել,– ապա, զգալով ընկերոջ հարցական հայացքը, շարունակեց․– այո՛, ճի՛շտ է, մի քանի անգամ տեսել եմ նրան, մի անգամ նույնիսկ երկու բառ ենք փոխանակել, բայց ես նրա հոգին չեմ ճանաչում, հետևաբար չգիտեմ՝ նա գեղեցիկ է, թե ոչ։ «Էմիլի»  Այո գեղեցկությունը կնոջ արտաքին տեսքի մեջ չէ,այլ նրա հոգու,այն աներևույթ թաքնված աշխարհում,որտեղ ապրում են բնության բոլոր տարերքները։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...