ՍՈՆԵՏ ՀԻՆԳԵՐՈՐԴ
«Լեգենդը»

Ի՞ն(չ)պես կարող էիր հրապուրել նրան,
Երբ մանկության օրից գիտեր՝ անգիր արած՝
Իր հայրենի բերդի պարիսպներին
Քո մշտունայն լեգենդը, Շամիրամ․․․

Մանկությունից արդեն այդ գանգրահեր Արան
Անագորույն իր սերը՝ որպես նիզակ սրած՝
Ընդմիշտ ուխտել էր իր անդավաճան սիրած
Նաիրուհուն՝ սրտով իր հուրհուրան․․․

Անգամ ձեռքով մենք մեր եթե թաղենք այսօր՝
Խեղճ, գողունի երթով (արքայական ջնջված) եղերական իր դին-
Նա կըհասնե կրկին՝ իր պարտությամբ հզոր։-

Հազարամյա անհայտ ուղիներով խրթին,
Իբրև զրահ՝ մահվան զգեստ հագած-
Կըբարձրանա զրույցն այդ ավանդական․․․

Եղիշե Չարենց. Դոֆինը նաիրական
1936.29.VII
Գիշեր

Վարդգես Սուրենյանց «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ»
1899 Կտավ, յուղաներկ
214,5 x 98 Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևամ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...