Օշո «Կյանքը պարգև է»

Կյանքը պարգև է: Միայն թե քչերն են գիտակցում, որ Աստված կյանք է նվիրում առանց որևէ գովազդի:
Կյանքը տրվում է այնքան անաղմուկ, որ չենք էլ կասկածում՝ մեզ անգին նվեր է արվել: Աստված չի սպասում շնորհակալության: Նա դա անում է առանց դույզն-ինչ ցուցադրության: Նա անգամ չի շշնջում մեր ականջին. «Ես քեզ տվել եմ աշխարհի ամենաթանկ նվերը՝ կյանք, գիտակցություն, սեր»: Նա գիտե՝ ինչպես նվերներ տալ: Նրան հայտնի է նվիրելու արվեստը. նվերը ստանալով՝ մենք նույնիսկ չենք էլ կռահում, որ մեզ նվիրում են, հակառակ դեպքում, հնարավոր է, որ նվաստացած զգանք:
Այդ պատճառով Աստված նվերներ է անում անանուն, որպեսզի այդ մասին չիմանաս: Բայց, եթե դու գիտակցում ես, որ Նա պարգև է տալիս` կարող ես ստանալ էլ ավելին: Եթե դու երախտապարտ ես քեզ զգում, ապա դառնում ես ավելին ստանալու արժանի:
Մարդը, ով ամեն ինչի համար շնորհակալություն է հայտնում Աստծուն, ինչ էլ որ պատահի, սկսում է ստանալ ավելի ու ավելի շատ, քանի որ երախտապարտ սիրտը դառնում է ավելի ու ավելի բաց, ավելի ու ավելի ընկալունակ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...