ԾԻՐԱՆԻ ԾԱՌ-ԿՈՄԻՏԱՍ150

Ծիրանի ծառ, բար մի՛ տա,
Վա՜յ,
Ճղներդ իրար մի՛ տա,
Վա՜յ,
Ամեն մեջդ ման գալիս
Ցավերս իրար մի՛ տա:
Հա՛, տվե՛ք, ետ տվեք, սարե՛ր, հովն ընկավ,
Սրտիս խնդում ծովն ընկավ.
Գնա, էլ ետ չգա էս տարվա տարին, —
Սև դարդն իմ վզով ընկավ:
ո՛վ, հո՛վ, հովն ընկավ, —
Սրտիս խնդում ծովն ընկավ:
Մեռա բաղում բանելեն,
Մի կողմեն ջուր անելեն.
Ծառերին թուփ չմնաց
Դարդիս դարման տանելեն:
Սև ամպը գցել ա հով,
Մութը տվել ա իմ քով,
Տեսնում եք ինձ պատել ա
Էս անիրավ արյուն ծով:
Նստած տեղիս քար չունիմ,
Էրված սրտիս ճար չունիմ.
Ա՛յ անօրեն, փուչ աշխարհ,
Բաղ ունիմ ու բար չունիմ:
Հայ ժողովրդական երգ՝ «Ծիրանի ծառ»: Մշակումը Կոմիտասի: https://www.youtube.com/watch?v=ts6oD_p4fdQ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...