ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆ-ԱՌ ԿՈՒՅՍՆ

Post image
Ո՜հ, մինչև ց᾽ե՞րբ, ըսե՚, ո՛կույս, հոգիս ըլլա գեղույդ գերի,
Եվ մինչև ց᾽ե՞րբ թրթռան աղիք ցաված սրտիս և քնարի,
Լոկ համբուրիկ մ՚ ուզեցի քաղել այտեդ մեկ թարմ վարդ,
Ճառագայթ մը խնդրեցի աչերեդ երկնազվարթ,
Զըլացար դու անգո՜ւթ, վարդ մը դժգույն ճակտիս,
Եվ ճառագայթ մ՚ այն անդունդին խոր սրտիս․
Ոչ, ես չ᾽եմ կրնար ապրիլ զուրկ գրկեդ,
Ծիծառնիկն ապրի դուրս բույնեն գեթ․
Տրտմալար քնարս զարնեմ ջախջախ,
Գոցեմ սիրտըս սիրաբախ․․․
Մնայք բարով, կո՛ւյս և քնա՛ր,
Կույսին տեղ լա՛ց, քա՛ր,
Ճակատս նըսեմ
Հանգչեցնեմ
Մաշող
Հող։
1871

Post image

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...