ԵՍ ԾԱՂԻԿ ՉՈՒՆԻՄ...

Post image
Իմ ծաղիկներս ես բաշխեցի ուրիշներուն, և իմ գարնան կողովը պարապ է։
Արծաթ չստացա ես իմ ծաղիկներուս փոխարեն, այնպե՜ս տվի ես բոլորին իմ գարնան կարմիր վարդերը․․․
Ես հազիվ կը դողդոջեմ անոնց թարմության հիշատակով։ Ձեռքս կը նետեմ կողովիս, անիկա լեցուն էր գարնան ծաղիկ­ներով, որո՞ւ տվի ես զանոնք, ո՞վ տարավ և ի՞նչ նվիրեց փոխարեն։
Իմ գարնան կողովը պարապ է, ի՞նչ ես դեմս կանգնած լալագին և ո՞վ ես դու...
Ծաղիկ չտվի քեզ, ես բոլորին բաշխեցի իմ գարնան ծաղիկները։
Իմ գարնան կողովին մեջ միայն անցած աղվորություններու դողդոջուն բերկրանքը կա...
Ես ծաղիկ չունիմ...
ՎԱՀԱՆ ԹՈԹՎԵՆՑ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...