Մշուշապատ ԱՐԱՐԱՏԸ
Արարատը նրանն Է, ով հիշում ու գովերգում է:
Բարի լույս Հայոց լեռնաշխարհին և Հայերին
Արարատը Հարսնասար լեռան գագաթից, որի գեղեցկությունը դարեր շարունակ չի խամրում:(լեռնագագաթ Վայքի լեռնաշղթայում, ՀՀ Վայոց ձորի մարզի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանագլխին։ Բարձրությունը
2773 մ):
Արարատը նրանն Է, ով հիշում ու գովերգում է:
ԱՐԱՐԱՏԻՆ
Իմ Արարատ սուրբ սարը վես
Մեր նախահայր Հայկն է կարծես,
Որ թիկնել է ամպ ու շանթին,
Ու ծխում է հանց նահապետ՝
Խաղաղության չիբուխն իր հին
Ու ամպն է ծուխ չիբխի գլխին։
Ծխում է նա ու բարձունքեն
Աչք է պահում իր թոռներին,
Դարեր հսկում, որ չցրվեն
Ու կուլ չերթան աշխարհներին։
Ու հսկում է նրանց ճամփան
Օրորոցից մինչ գերեզման։
Խաղաղ է նա, տեսնում է, թե
Ոնց են ելնում օրորոցից
Թուխ, քաջորակ թոռներն իր վեհ
Ու չարը դուրս վանում երկրից,
Դաշտ են ձգում խոփն արծաթե
Ու ոսկի հաց պոկում քարից։
Ու ժպտում է հոր պես հպարտ,
Թիկնած հնուց մեր երկրին.
Մեր նահապետ լեռն Արարատ
Լուռ ծխում է խաղաղության,
Իմաստության չիբուխն իր հին։
Ու ժամանակն է ծուխը չիբխին...
Հովհաննես Շիրազ
***
Արարատը ամպերի մեջ....
Եղիշե Չարենց
Չնչին, ինչպես Արարատին նետած քար`
Դավերը սև մարդուկների այդ անկար –
Օ՜, չհասած քղանցքներին անգամ քո`
Վայր են թափվում համայնացած քո կամքով –
Եվ առհավետ կորչում անզոր ու անկար,
Ինչպես անհաս Արարատին նետած քար…
Комментарии
Отправить комментарий