ԵՂԵՌՆ` ԵՂԵՌՆԻՑ ՀԵՏՈ
ԱՐԾԿԵԻ ՍՔԱՆՉԵԼԱԳՈՐԾ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ՎԱՆՔ
Արծկեի Սքանչելագործ վանքը հայտնի է նաև Երաշխավոր, Սուրբ Նշան, Պատերազմի Սուրբ Նշան, վանք։ Կառուցվել է
7-8-րդ դարերում, պատմական Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառում/Վասպուրական նահանգի Խորխոռունիք գավառում/, Արծկե քաղաքից հյուսիսային, Սիփան լեռան լանջին։
Եղել է նշանավոր սրբավայր և ուխտատեղի: Ըստ ավանդության այստեղ պահվել է մանուկ Քրիստոսին լողացնելու բրոնզե տաշտի մի մասը, որն ունեցել է վարակիչ հիվանդություններ բուժելու հատկություն: Վանքում պահվել է նաև Պատերազմաց ս. Նշանը (ենթադրաբար՝ բյուզ. Վասիլ II կայսրի ս. Խաչը): VIII դ. 2-րդ քառորդում Արծկեի Սքանչելագործ Սուրբ Նշան Վանքի մասին հիշատակվում է Վահան Գողթնացու (մոտ 700-737) վարքում ,որը վանքում է հաստատվել; Վահան Գողթնացին վարքը 736-ին գրի է առել վանքի վանահայր Արտավազդ վարդապետը ) և մի ձեռագիր հիշատակարանում («Արարատ», Էջմիածին, 1910, Էջ 623), ուր նշվում Է, որ Աշոտ Ա թագավորի օծումը կատարվել է 884 թվականին, սուրբ վանքում։
Ըստ ճարտարապետական վերլուծություններին․ դե Մաֆֆեին եկեղեցին թվագրում է 7-րդ դարի վերջ-8-րդ դարի սկիզբ։
XIII դարից մինչև XVIII դ. սկիզբը վանքում ծաղկել է գրչության արվեստը: Արծկեի Սքանչելագործ Սուրբ Նշան վանքի գրչության կենտրոնից մեզ են հասել XIII–XVII դդ. ընդօրինակված մեկ տասնյակից ավելի Ավետարաններ, 1428-ին ընդօրինակված մեկ Ճառընտիր (գրիչ՝ Աբրահամ), 1475, 1480-ի մեկական Հայսմավուրք և 1502-ի մեկ Ճառընտիր: XIV դ. Արծկեի եպիսկոպոս Հակոբ Նետրարենցը վանքին երկու տաղ է ձոնել: 1442-ին կառուցվել է Արծկեի Սքանչելագործ Սուրբ Նշան վանքի եկեղեցին, որն ունի հայկական ճարտարապետության մեջ եզակի՝ մույթերի փոխարեն երկու գլանաձև սյուներով գմբեթավոր հորինվածք՝ արևմուտքից կից, եկեղեցու հետ միաժամանակ կառուցված թաղածածկ գավթով: XVII դ. վանքը նորոգվել է, XVIII– XIX դդ. ունեցել է գյուղեր, ագարակներ, դաշտեր, արտեր: 1895-ին շրջակայքի քրդերը կողոպտել են և հրկիզել վանքը, որի ավերված բնակելի ու տնտ. շենքերը XX դ. սկզբին վերակառուցել է վանահայր Եղիշե վարդապետը:
Պահպանվել են վանքի եկեղեցին և պարսպից հատվածներ։

Սքանչելագործ վանքի ավերակները գտնվում են Արծկեի (այժմ՝ Ադիլջևազ) հյուսիսարևելյան արվարձանից նույն ուղղությամբ 1,6 կմ հեռու: Մեզ հայտնի ամենավաղ հիշատակությունը վանքի վերաբերյալ ԺԳ դարից է: ԺԶ-ԺԸ դարերում մի քանի անգամ վերակառուցվել կամ նորոգվել է: Բաղկացած է կիսավեր կենտրոնագմբեթ եկեղեցուց, գավթից, օժանդակ կառույցներից և գերեզմանոցից` ավերված շրջապարսպի ներքո:
Комментарии
Отправить комментарий