«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԹԱՆԿԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ Է»


Աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը,
գրել է կտակ՝ ուղղված իր զավակներին։Խոսքը դրա մի հատվածի մասին է, որտեղ ցայտունորեն գծագրվում է ոչ միայն հոգատար, իր շառավիղներին անհունորեն նվիրված հոր, այլեւ մեծ հայի եւ հայրենասերի պայծառ կերպարը։
Ահավասիկ հինգ կետ կտակից.
«1. Ես թողնում եմ մեծ քանակությամբ գիտական գրքեր։ Դրանք կազմում են մի ամբողջ գրադարան։ Այդ իմ գիտական գրադարանը կտակում եմ Բյուրականի աստղադիտարանին։ Խնդրում եմ լավ պահպանել։
2. Ինձ հաջորդող սերունդներին՝ թոռներիս, ծոռներիս եւ այլն՝ տիրապետել հայոց լեզվին։ Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ գրել հայերեն, անկախ նրանից՝ ինչպիսի տոկոս է կազմում նրա մեջ հայկական արյունը։ Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում։
Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ, եւ այդ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է։
3. Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզուն։
4. Գիտցե՛ք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է եւ կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը։
5. Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ։ Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին»։
Վիկտոր Համբարձումյանի կտակից
29.08.1994
 «Առանց մեծերի դժվար է, առանց հույսի՝ անհնար»… Վիկտոր Համբարձումյան
«Ծնվում են մարդիկ, որ դեմք ու դիմագիծ են տալիս իրենց սնուցող մայր ժողովրդին: Այսպիսին էին Մեսրոպ Մաշտոցն ու Խորենացին, Թորոս Ռոսլինն ու Նարեկացին: Այդպիսին է Վիկտոր Համբարձումյանը»,- այսպես է բնութագրել Վ. Համբարձումյանին նկարիչ Մարտիրոս Սարյանը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...